Archive of ‘Բնագիտություն’ category

🗻Մայիսի 27-ից հունիսի 9 🗻

🗻Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքը🗻

Հյուսիսային Ամերիկա մայրցամաքը ամբողջովին գտնվում է հյուսիսային և արևմտյան կիսագնդերում: Այն Պանամայի ջրանցքով բաժանվում է ամենամոտ մայրցամաքից՝ Հարավային Ամերիկայից, իսկ Բերինգի նեղուցով՝ Եվրասիայից: Մայրցամաքի ափերը հյուսիսից ողողում են Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի, արևելքից՝ Ատլանտյան օվկիանոսի, իսկ արևմուտքից՝ Խաղաղ օվկիանոսի ջրերը:

Հյուսիսային Ամերիկայի ֆիզիկաաշխարհագրական դիրքը

4.jpg

Մայրցամաքի ծայրակետերն են. հյուսիսում Մերչիսոն հրվանդանը Բութիա թերակղզու վրա, հարավում՝ Մարյատո հրվանդանը, արևմուտքում՝ Ուելսի արքայազնի հրվանդանը և արևելքում՝ Սենտ Չարլզ հրվանդանը: Բացի մայրցամաքը եզրավորող կետերից՝ Գրենլանդիայի տարածքում է գտնվում նաև ամբողջ Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը՝ Մորիս Ջեսեպ հրվանդանը, որը հյուսիսային բևեռից հեռու է մոտ 710 կմ:

Հյուսիսային Ամերիկայի ծայրակետերը և Ամերիկա աշխարհամասի հյուսիսային ծայրակետը

North_America_cayraketer.jpg

Հյուսիսային Ամերիկայի ափամերձ ջրերով են անցնում նաև մի շարք օվկիանոսային հոսանքներ, որոնցից մայրցամաքի կլիմայի վրա առավել մեծ ազդեցություն ունեն Ալյասկայի տաք հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևմուտքում, Կալիֆորնիական սառը հոսանքը մայրցամաքի արևմուտքում, Անտիլյան և Գոլֆստրիմ տաք հոսանքները մայրցամաքի արևելքում և Լաբրադորյան սառը հոսանքը մայրցամաքի հյուսիս-արևելքում: Այդ հոսանքներից ամենահզորը Գոլֆստրիմն է, որի ճյուղավորությունները հասնում են մինչև Եվրոպայի հյուսիսային ափեր, իսկ ինքը` Գոլֆստրիմը, մեծապես ազդում է ամբողջ մոլորակի կլիմայի վրա:

Հյուսիսային Ամերիկայի ափագիծը

Հյուսիսային Ամերիկայի քարտեզից ակնհայտ երևում է ափերի ուժեղ մասնատվածությունը

North America-physical.jpg

Մի շարք գործոնների ազդեցությամբ Հյուսիսային Ամերիկայի ափերը բավական ուժեղ են կտրտված: Այստեղ շատ են ինչպես ծովերն ու ծոցերը, այնպես էլ կղզիներն ու թերակղզիները: Մայրցամաքի արևելքում է գտնվում աշխարհի ամենամեծ ծովը՝ Սարգասյանը, որին նաև անվանում են «անափ» ծով, քանի որ նրա տարածման սահմանը որոշվում է այդտեղ տարածվող ջրիմուռների սահմաններով: Այդ ջրիմուռները ջրի մակերեսին են լողում շնորհիվ դրանց տակ գտնվող գազային բշտիկների, որոնք նման են խաղողի հատիկների և հենց իսպաներեն սարգասո բառից էլ, որը մանր խաղողի տեսակ է, առաջացել է ծովի անվանումը:

Սարգասյան ծովի սահմանները հաճախ որոշում են այս ջրիմուռների տարածման սահմաններով

Sargasso sea.jpg

Մայրցամաքի հարավ-արևելքում է գտնվում Մեքսիկական ծոցը, որի մի եզրում Կուբա կղզին Ֆլորիդա թերակղզուց բաժանող Ֆլորիդայի նեղուցն է, մյուս եզրին՝ Կուբա կղզին Յուկատան թերակղզուց բաժանող Յուկատանի նեղուցը: Մեքսիկական ծոցից հարավ տարածվում է Կարիբյան ծովը, որը Պանամայի ջրանցքով կապվում է Խաղաղ Օվկիանոսին: Խաղաղ օվկիանոսի ավազանում` մայրցամաքի արևմուտքում է գտնվում Կալիֆորնիական ծոցը, որը ողողում է հիմնականում Մեքսիկայի ափերը: Մայրցամաքի հյուսիս-արևմուտքում է Ալյասկայի ծոցը, որից հյուսիս գտնվում է Հյուսիսային Ամերիկան Եվրասիայից բաժանող Բերինգի նեղուցը: Վերջինս նաև կապ է հաստատում Խաղաղ և Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների միջև: Մայրցամաքի հյուսիս-արևելքում են խոշոր Հուդզոնի ծոցը, դրանից հարավ-արևելք, համանուն գետի գետաբերանում ձևավորված Սուրբ Լավրենտիոսի ծոցը և դրա հարևանությամբ գտնվող Ֆանդի ծոցը, որտեղ գրանցվել են աշխարհում ամենաբարձր մակընթացային ալիքները՝ 18 մ:

Ֆանդի ծոցը տեղատվության (ձախից) և մակընթացության (աջից) ժամանակ

Fundy bay.jpg

Մայրցամաքի հարավ-արևելքում են տարածվում Մեծ և Փոքր Անտիլյան կղզիները, որոնք միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: 

Մեծ Անտիլյան կղզիները չորսն են՝ Կուբա (ամենամեծը), Ճամայկա, Հայիթի, Պուերտո Ռիկո, իսկ հրաբխային և կորալյան ծագման Փոքր Անտիլյան կղզիները թվով ավելի շատ են, սակայն դրանց շարքում ամենանշանավորը Բահամյան կղզիներն են, ուր ափ իջնելով 1492 թ.-ին՝ Կոլումբոսը բացահայտեց Ամերիկան և այն կղզին, որի վրա առաջինը ոտք դրեց, կոչեց Սան Սալվադոր:

Ի դեպ, մինչ այժմ էլ շարունակվում են վեճերը, թե Բահամյան կղզիներից որին է Կոլումբոսը անվանել Սան Սալվադոր: Կուբայից հյուսիս մայրցամաքի արևելքում է տարածվում

Ֆլորիդա թերակղզին, որն աչքի է ընկնում իր խոնավ կլիմայով, իսկ Կուբայից արևմուտք գտնվում է Յուկատան թերակղզին: Մայրցամաքի հյուսիս արևելքում են գտնվում Ատլանտյան օվկիանոսի հատվածում Հյուսիսային Ամերիկայի ամենախոշոր թերակղզին՝ Լաբրադորը և դրա հարևանությամբ Նյուֆաունդլենդ կղզին: Խաղաղ օվկիանոսյան հատվածում են գտնվում երկու խոշոր թերակղզիները. Կալիֆորնիական թերակղզին` Ֆլորիդայի հետ նույն լայնության վրա և Ալյասկա թերակղզին` հյուսիս-արևմուտքում: Ալյասկայից հարավ-արևմուտք են գտնվում Շառլոտա թագուհու կղզիները և Վանկուվեր կղզին, որոնք պատկանում են Կանադային: Մայրցամաքի հյուսիսում են գտնվում ամենախոշոր կղզիները. աշխարհի ամենախոշոր կղզին Գրենլանդիան և մի շարք մանր ու մեծ կղզիներ, որոնք միավորվում են Կանադական-Արկտիկական կղզիախմբում: Այս կղզեխմբի ամենախոշոր կղզին է Բաֆինի երկիրը: 

Florida.jpeg
california-coastline.jpg

Միևնույն լայնության վրա գտնվող Ֆլորիդա թերակղզուն (ձախից), շնորհիվ պլատֆորմի վրա գտնվելու և տաք օվկիանոսային հոսանքի ազդեցության, բնորոշ են արմավենիներն ու ավազային ծովափերը, մինչդեռ Կալիֆորնիա թերակղզուն (աջից) բնորոշ են ժայռոտ ափերն ու չորասեր բուսականությունը, քանի որ այն գտնվում է Խաղաղօվկիանոսյան գեոսինկլինալի և սառը օվկիանոսային հոսանքի ազդեցության գոտում:

Հարց

1․ Բացատրե՛ք Հյուսիսային Ամերիկայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Հյուսիսային Ամերիկա, երկրագնդի վեց մայրցամաքներից մեկը, որը գտնվում է Հյուսիսային և գրեթե ամբողջությամբ Արևմտյան կիսագնդերում։ Կարելի է սահմանել նաև որպես Ամերիկա աշխարհամասի կամ մեկ միասնական մայրցամաքի հյուսիսային ենթամայրցամաքը։ Հյուսիսում նրա ափերը ողողում են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերը, արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսի, հարավում և արևմուտքում՝ Խաղաղ օվկիանոսի, իսկ հարավ-արևելքում սահմանակից է Հարավային Ամերիկային և Կարիբյան ծովին։

Անտարկտիդայի աշխարհագրական դիրքը, ափագծերը

Մեծությամբ 5-րդն է: Գրեթե ամբողջությամբ սառցապատ է: Այստեղ պետություններ չկան: Ամենացուրտ և քամոտ մայրցամաքն է: Հարավային բևեռը Անտարկտիդայում է, իսկ հյուսիսայինը՝ Արկտիկայում: Դրանք երկրագնդի հակադիր կողմերում են:

Անտարկտիդան մեր մոլորակի` մեծությամբ հինգերորդ մայրցամաքն է: Գտնվում է Երկրագնդի ծայր հարավում և ամբողջովին սառցապատ է: Ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, Հնդկական օվկիանոսի և Խաղաղ օվկիանոսի ջրերով, որոնք մշտապես ծածկված են լողացող սառցալեռներով (այսբերգներով): Անտարկտիդան և նրա շուրջը գտնվող օվկիանոսային հատվածները միասին, մինչև Հարավային բևեռային շրջանը, կոչվում են Անտարկտիկա (հունարեն «անտի»՝ հակառակ, և Արկտիկա բառերից):

Միևնույն ժամանակ սա միակ մայրցամաքն է, որը չունի ծայրակետեր, քանի որ միակ ծայրակետը կարող է լինել հյուսիսայինը և եթե սահմանված լիներ, ապա կգտնվեր Անտարկտիկական թերակղզու վրա, որը մայրցամաքի միակ խոշոր և հայտնի թերակղզին է: Այն ուղղված է դեպի Հարավային Ամերիկան, որը Անտարկտիդային միակ մոտ մայրցամաքն է:

Աշխարհի ֆիզիկական քարտեզը և Անտարկտիդայի աշխարհագրական դիրքը դրանում

4.jpg

Անտարկտիդան Հարավային Ամերիկայից բաժանվում է Դրեյկի փոթորկոտ նեղուցով, որն ամենալայնն է աշխարհում, սակայն քիչ կիրառական իր անբարենպաստ աշխարհագրական դիրքի պատճառով:

Մի քանի մետրանոց ալիքները սովորական են Դրեյկի նեղուցում։

Անտարկտիդայի ափերի մոտ կարելի է հանդիպել մի շարք ծովերի, որոնք հիմնականում անվանակոչվել են այստեղ հասած ծովագնացների անուններով և տարվա մեծ մասը սառցածածկ են: Այսպես, Անտարկտիկական թերակղզու երկու կողմերում են գտնվում Ուեդդելի (Ատլանտյան օվկիանոսի տարածք) և Բելինսհաուզենի (Խաղաղ օվկիանոսի տարածք) ծովերը: Վերջինիս արևմտյան հարևաններն են Ամունդսենի և Ռոսսի ծովերը, իսկ մայրցամաքի՝ Անտարկտիկական թերակղզուն հակադարձ հատվածում է Համագործակցության ծովը:

Անտարկտիդայի ափերի մոտ կղզիները նույնպես քիչ են, իսկ Անտարկտիկայի սահմաններում միակ խոշորը Կերգելեն կղզիախումբն է Հնդկական Օվկիանոսի տարածքում:

Անտարկտիդա մայրցամաքի ափագծի քիչ մասնատված լինելը առաջին հերթին պայմանավորված է դրա հիմքում ընկած Անտարկտիկական հնագույն պլատֆորմով, որը զբաղեցնում է մայրցամաքի տարածքի մեծ մասը: Միևնույն ժամանակ դա է պատճառը, որ Անտարկտիդայի մակերևույթը հիմնականում հարթավայրային է կամ կազմված ցածր լեռներից: Միայն Անտարկտիկական թերակղզու և դրան հարակից գոտու տարածքն է գտնվում Խաղաղօվկիանոսյան Հրե Օղակ կոչվող գեոսինկլինալի գոտում, ինչի պատճառով այստեղ տիրապետող են բարձր լեռները: Մասնավորապես Անտարկտիկական թերակղզու տարածքում է գտնվում ամենախոշոր լեռնաշղթան՝ Անտարկտիկական Անդերը, որոնք իրենց անունը ստացել են հարևան Հարավային Ամերիկայի Անդյան լեռներից, քանի որ դրանց շարունակությունն են Անտարկտիդայի տարածքում: Այդ նույն ուղղության վրա է գտնվում նաև մայրցամաքի ամենաբարձր կետը՝ Վինսոն գագաթը (5140 մ), որն իր բարձրությամբ շատ քիչ է զիջում Մասիս լեռանը (5165 մ): Անտարկտիկական թերակղզու հարևանությամբ է գտնվում նաև մայրցամաքի գործող հրաբուխը՝ Էրեբուսը:

Հարց

1․ Բնութագրե՛ք Անտարկտիդայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Անտարկտիդայի աշխարհագրությունը ուսումնասիրվում է հարավային բևեռից, քանի որ Անտարկտիկա մայրցամաքը  որը տեղակայված է Երկրի հարավային կիսագնդում, ասիմետրիկորեն կենտրոնացած է հարավային բևեռի շուրջ և հիմնականում Անտարկտիկայի շրջանից հարավ։ Անտարկդիայի ափերի մոտ կարելի է հանդիպել մի սարք ծովերի, որոնք անվանվել են այդտեղ հասած ծովագնացների անուներով օրինակ՝ Ամոնդսենի և Ռոսսի ծովերը։ Անտարկտիդան հանդիսանում է ամենաբարձր միջին բարձրություն ունեցող մայրցամաքը։

Սննդառություն և մարսողություն

Բոլոր կենդանի օրգանիզմներին բնորոշ է սննդառությունը: Սննդում պարունակվում են նյութեր, որոնք անհրաժեշտ են նոր բջիջների առաջացման և օրգանիզմի կենսագործունեությունն էներգիայով ապահովելու համար:
Օրգանիզմի՝ նյութեր և էներգիա հայթայթելու գործընթացը կոչվում է սննդառություն:
Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում: Բույսերի մեծամասնությանը բնորոշ է հողային (հանքային) և օդային (լուսասինթեզ) սնուցում: Հողային սնուցումն իրականացնում է արմատային համակարգը, որը հողից ներծծում է ջուր և դրանում լուծված հանքային նյութեր, որոնք փոխադրող անոթներով հասնում են տերևներին:

Օդային սնուցման հիմնական օրգանները կանաչ տերևներն են: Տերևները օդից վերցնում են ածխաթթու գազը: Ցամաքային բույսերն ածխաթթու գազը կլանում են օդից, իսկ ջրային բույսերը՝ ջրից:
Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ անվանումը: Կենդանիները սննդառության գործընթացում օգտագործում են բույսերում կուտակված արեգակնային էներգիան: Այն կենդանիները, որոնք սնվում են միայն բույսերով կոչվում են բուսակեր կենդանիներ: Գիշատիչները սնվում են բուսակեր կենդանիներով: Կենդանիների դիակներով սնվող կենդանիներն անվանվում են դիակերներ:
Բնության մեջ հանդիպում են օրգանիզմներ, որոնք սնվում են՝ այլ օրգանիզմների հետ համակեցություն առաջացնելով:
Սննդանյութերի բարդ օրգանական միացությունները՝ սպիտակուցները, ածխաջրերը և ճարպերը, վերածվում են պարզ միացությունների, որոնք ներծծվում են արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմում: Սննդի այսպիսի մշակումը կոչվում է մարսողություն, որն իրականանում է մարսողական համակարգում:

Հարցեր

  1. Սննդառության ի՞նչ եղանակներ են ձեզ հայտնի:

Մենք գիտենք որ կան հողային և օդային սննդառություն։

  1. Ինչպե՞ս են սնվում բույսերը:

Բույսերը չունեն հատուկ մարսողական համակարգ, քանի որ անհրաժեշտ սննդարար նյութերն առաջանում են նրանց բջիջներում լուսասինթեզի արդյունքում:

  1. Որո՞նք են ավտոտրոֆ և հետերոտրոֆ օրգանիզմները:

Տերևի քլորոպլաստերը պարունակում են կանաչ գունանյութ՝ քլորոֆիլ, որտեղ Արեգակի լույսի էներգիայի հաշվին անօրգանական նյութերից՝ ջրից և ածխաթթու գազից, սինթեզվում են օրգանական նյութեր, և անջատվում են թթվածին: Այս երևույթն անվանում են լուսասինթեզ, իսկ այս եղանակով սնվող օրգանիզմներին՝ ավտոտրոֆ:
Կենդանիները, սնկերը և բակտերիաների մեծ մասը չեն կարող ինքնուրույն սինթեզել օրգանական նյութեր. նրանք սնվում են այլ օրգանիզմներում կուտակված պատրաստի օրգանական նյութերով: Այդպիսի օրգանիզմները ստացել են հետերոտրոֆ

  1. Ո՞ր բույսերն են սնվում կենդանիներով և ինչու՞:

Կան նաև օրգանիզմներ, որոնք ամբողջությամբ ապրում են այլ օրգանիզմի հաշվին՝ նրան ոչինչ չտալով: Դրանք մակաբույծներն են:

Օրգանիզմն ամբողջական համակարգ է ╰(●◡●)ʃ

Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմ կազմված է բջիջներից: Բազմաբջիջ օրգանիզմների կառուցվածքային փոքրագույն մասնիկը բջիջն է: Բջիջներից առաջացնում են հյուսվածքներ, հյուսվածքներից օրգաններ, օրգաններից՝ օրգանների համակարգեր:
Կենդանի օրգանիզմում յուրաքանչյուր օրգան և օրգանների համակարգ կատարում է որոշակի գործառույթ: Դրանց փոխկապակցված աշխատանքն ապահովում է օրգանիզմի՝ որպես միասնական համակարգի կենսագործունեություն:

Օրգաններից որևէ մեկի աշխատանքի խանգարումն անմիջապես ազդում է մյուս օրգանների և ամբողջ օրգանիզմի աշխատանքի վրա:
Կենդանիների մարսողական համակարգն ապահովում է օրգանիզմը սննդարար նյութերով: Մարսողության կամ սննդանյութերի ներծծման ցանկացած խանգարում անդրադառնում է բոլոր օրգանների աշխատանքի վրա: Չստանալով բավարար քանակությամբ սննդարար նյութեր՝ օրգանիզմի աճը դանդաղում է, խանգարվում է բջիջների վերականգնումը, նվազում է ակտիվությունը:
Բույսերի կյանքը սկսվում է սերմի ծլումից: Տերևներում սննդարար նյութեր չեն կարող առաջանալ առանց ջրի և նրա մեջ լուծված հանքային աղերի: Դրանք արմատներով ներծծվում են հողից և ցողունով հասնում տերևներին: Արմատի կամ ցողունի ցանկացած վնասվածք խանգարում է այդ գործընթացին, և տերևները ջուր և հանքային նյութեր չեն ստանում: Միևնույն ժամանակ առանց տերևներում սինթեզված սննդարար նյութերի անհնար է արմատների և ցողունների աճը: Այն չի կարող ծաղկել, ձևավորել պտուղներ և սերմեր:
Կենդանի օրգանիզմների աճն ու զարգացումը, շնչառությունը, սնուցումը, բազմացումը կախված են շրջակա միջավայրի պայմաններից: Բոլոր կենդանի օրգանիզմները արձագանքում են շրջակա միջավայրի փոփոխություններին, և դրանից է կախված նրանց կենսագործունեությունը:

Հարցեր
1. Ինչո՞վ է պայմանավորված օրգանիզմի ամբողջականությունը:

Օրգանիզմի ամբողջականությունը պայմանավորված է բոլոր օրգանների և օրգանների համարկարգերի գործառույթների կատարմամբ։

2. Ի՞նչ տեղի կունենա, եթե կենդանին չստանա բավարար քանակությամբ սննդանյութ:

Կենդանու աճումը դանդաղում է, բջիջները սկսում են չվերականգնվել, և նվազում է կենդանու ակտիվությունը։

6-րդ դասարանի բնագիտություն- հեռավար

Ապրիլի 22-28

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:
Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։
2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:
տերևները լինում են եղրևանի, խնձորենի, թխկենի, խատուտիկ, մասրենի, ազնվամորի, գետնամորի, եգիպտաոլոռ։
3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

ցուղունն կատարում է փոխադրող գործառույթ, հեներանային գործառույթ և պաշարող գործառույթ։

Բույսերի գեներատիվ օրգաններ

Ծաղիկը շատ բույսերի ամենավառ և տեսանելի մասն է: Ծաղիկները կարող են լինել մանր կամ խոշոր, վառ գունավորված կամ կանաչ, հոտավետ կամ անհոտ, մենահատ կամ հավաքված ծաղկաբույլերում:
Ծաղիկների հիմնական գործառույթը օրգանիզմի բազմացման համար պտուղներ և սերմեր առաջացնելն է:
Ծաղիկը ցողունին միանում է ծաղկակոթի միջոցով: Ծաղկակոթի վերին լայնացած մասի վրա տեղակայված են բաժակաթերթիկները, պսակաթերթիկները, վարսանդը, առէջները
Վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, առէջը՝ արական սեռական օրգանը: Այն ծաղիկները, որոնք ունեն և՛ վարսանդ, և՛ առէջներ, կոչվում են երկսեռ ծաղիկներ:
Պտուղների ամենակարևոր գործառույթը սերմերի պահպանումն ու տարածումն է: Պտուղները լինում են հյութալի և չոր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները
Գրականության հղումը

Հարցեր՝
1. Ինչի՞ց է առաջանում սերմը:

Պտուղից առաջանում են սերմեր։

2. Ի՞նչ մասերից է կազմված սերմը:

Սերմերը լինում են տարբեր ձևերի օրինակ լիմոնի սերմը։ Արտաքինից սերմը ծածկված է հաստ սերմնամաշկով, որը պաշտպանում է սերմի ներքին խոնավությունը որ չորանա, և հիմա վերցնենք կարտոֆիլը որ ինքը սերմ չունի այդպես դնում են հողի մեջ և ծիլ է տալկիս ու բազմանում։
3. Ինչի՞ց է առաջանում պտուղը:
Պտուղը առաջանում է սերմից, երբ մենք սերմը դնում ենք հողի տակ և ջրում, մի քանի օրից ծիլ կտա և հետո կդառնա պտուղ։

4. Ինչու՞ են վարսանդը և առէջները համարվում բույսի գլխավոր մասեր:

Վարսանդը և առէջները համարվում են բույսի գլխավոր մասեր , որովհետև վարսանդը բույսի իգական սեռական օրգանն է, իսկ առէջը արական սեռական օրգան: 

6-րդ դասարանի բնագիտություն- հեռավար

Ընձյուղի կառուցվածքը և նշանակությունը

Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ: Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը:
Ցողունն ունի հիմնականում փոխադրող գործառույթ: Ջուրը և նրա մեջ լուծված հանքային աղերը ցողունի անոթներով արմատներից տեղափոխվում են դեպի տերևներ, իսկ տերևներից մաղանման խողովակներով տեղափոխում են սինթեզված նյութեր: Ցողունը պահում է իր վրայի տերևները, ծաղիկները և պտուղները՝ իրականացնելով հենարանային գործառույթ: Ցողունը կարող է կուտակել պահեստային սննդանյութեր՝ կատարելով պաշարող գործառույթ: Ցողունի միջոցով ընձյուղն իր տերևները և բողբոջները ուղղում է դեպի լույսը:

Տերևները կազմված են տերևաթիթեղից, որը ցողունին միացած է տերևակոթով: Որոշ բույսերի տերևներ չունեն արտահայտված տերևակոթ:
Ցողունի վրա տերևները սովորաբար այնպես են դասավորված, որ միմյանց վրա ստվեր չեն գցում:
Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
Բողբոջը սաղմնային ընձյուղ է: Գարնան գալուն պես, բողբոջները բացվում են՝ առաջացնելով երիտասարդ տերևներ, ծաղիկներ, սկսվում է ընձյուղի աճը:

Հարցեր և առաջադրանքներ՝

1. Ի՞նչ է ընձյուղը: Ո՞րն է ընձյուղի գլխավոր գործառույթը:

Ընձյուղն ապահովում է բույսի օդային սնուցումը։ Մեկ վեգետատիվ շրջանում զարգացող ցողունն իր տերևներով և բողբոջներով կոչվում է ընձյուղ:
2. Ի՞նչ նշանակություն ունեն տերևները և ի՞նչ տիպի են լինում:

տերևները լինում են եղրևանի, խնձորենի, թխկենի, խատուտիկ, մասրենի, ազնվամորի, գետնամորի, եգիպտաոլոռ։ Տերևի հիմնական գործառույթներն են օրգանական նյութերի սինթեզը, ջրի գոլորշիացումը:
3. Ի՞նչ գործառույթներ է կատարում ցողունը:

ցուղունը կատարում է փոխադրող գործառույթ, հեներանային գործառույթ և պաշարող գործառույթ։

6-րդ դասարանի բնագիտություն- հեռավար

Ապրիլի 1-7

Ծաղկավոր բույսերի օրգանները

Օրգանը մարմնի մաս է, որն ունի որոշակի կառուցվածք, ձև և տեղ օրգանիզմում: Արմատը և ընձյուղը (ցողունն՝ իր վրա դասավորված տերևներով և բողբոջներով ) բույսի վեգետատիվ օրգաններն են: Դրանք ապահովում են բույսի սննդառությունը, շնչառությունը, աճն ու զարգացումը, ինչպես նաև վեգետատիվ բազմացումը:
Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ (սեռական ) բազմացման օրգաններն են:
Արմատ: Արմատներով բույսն ամրանում է հողին: Արմատի բազմաթիվ ճյուղավորումները ձևավորում են արմատային համակարգը: Այն կազմված է գլխավոր, հավելյալ և կողքային արմատներից: Գլխավոր արմատը զարգանում է սերմի սաղմնային արմատիկից, իսկ հավելյալ արմատները՝ ցողունի ստորին մասից, երբեմն նաև տերևներից: Գլխավոր և հավելյալ արմատներից առաջանում են կողքային արմատներ:

Արմատային համակարգը լինում է առանցքային՝ լավ զարգացած գլխավոր արմատով:
Արմատային համակարգը ոչ միայն բույսն ամրացնում է հողին կլանում է ջուր և նրա մեջ լուծված հանքային աղեր:
Լրացուցիչ՝ Ծաղկավոր բույսերի օրգանները

Հարցեր՝
1. Ուսումնական նյութ պատրաստիր ծաղկի կառուցվածքի մասին:
2.Որո՞նք են բույսի վեգետատիվ և գեներատիվ օրգանները և ի՞նչ գործառույթ են կատարում
Արմատը և ընձյուղը բույսի վեգետատիվ օրգաններն են։ Ծաղիկը, պտուղը և սերմը բույսի գեներատիվ բազմացման օրգաններն են

3.Որո՞նք են արմատի գործառույթները:
Արմատներով բույսը ամրանում է հողին արմատի բազմաթիվ ճյուղերը ձևավորում են արմատային համակարգը։

6-րդ դասարանի բնագիտություն- հեռավար😐

Հյուսվածքներ ։0

Միաբջիջ օրգանիզմները կազմված են ընդամենը մեկ բջջից, որտեղ տեղի են ունենում կենսական բոլոր գործընթացները:
Բազմաբջիջ օրգանիզմի յուրաքանչյուր բջիջ մասնագիտացված է և կատարում է որոշակի գործառույթ:
Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ:
Գոյացնող հյուսվածքի բջիջները բույսի ամբողջ կյանքի ընթացքում բաժանվում են: Դրա շնորհիվ բույսն աճում է և՛ երկարությամբ, և՛ հաստությամբ:
Ծածկող հյուսվածքը պատում է բույսի բոլոր օրգանները՝ պաշտպանելով նրան անբարենպաստ պայմանների ազդեցությունից՝ չորացումից, գերտաքացումից և մեխանիկական վնասվածքներից:
Լրացուցիչ նյութ`

 Գրականության հղումը էջ 98, 99

Հարցեր
1. Ի՞նչ է հյուսվածքը:

Հյուսվածքը նմանատիպ բջիջներից կազմված խումբ է:


2. Ի՞նչ հյուսվածքներ ունեն բույսերը:

Բույսերը ունեն հինգ տեսակի հյուսվածք՝ գոյացնող, հիմնական, ծածկող, մեխանիկական և փոխադրող:


3. Մասուրի օգտակար և բուժիչ հատկություններն ուսումնասիրիր և հրապարակիր բլոգումդ:

Միևնույն ծագում ունեցող, կառուցվածքով և գործառույթներով նման և միջբջջային նյութով միացած բջիջների խումբը կոչվում է հյուսվածք:
Բարձրակարգ բույսերում տարբերում են գոյացնող, հիմնական, ծածկող, փոխադրող և մեխանիկական հյուսվածքներ: Հյուսվածք, բջիջների և միջբջջային նյութի ընդհանուր ծագում, որոշակի կազմություն և ֆունկցիաներ ունեցող միասնական համակարգ։ Հյուսվածքների կազմությունը և ֆունկցիաները մշակվել են կենդանական աշխարհի էվոլյուցիայի ընթացքում։ Այդ ժամանակաընթացքում օրգանիզմի և արտաքին միջավայրի փոխազդեցությունը, գոյության պայմաններին հարմարվելու անհրաժեշտությունը նպաստել են որոշակի ֆունկցիաներով օժտված 4 տեսակ հյուսվածքների առաջացմանը՝ էպիթելային, շարակցական, մկանային, նյարդային։

1 2 3 8